Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստում ընդունված որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կձևավորի հանձնախումբ՝ Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով։
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նաև ստեղծել հանձնախումբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանվելու 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։
Նոյեմբերի 4–7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն խորհրդի նիստում քննարկվել են նաև Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության, գերիների հարցի, Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և կրթական խնդիրների վերաբերյալ զեկույցներ։

Բաց մի թողեք
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը
Դավիթ Մուրադյանի հիշատակին․ մի դրվագ, որ դարձավ հիշողություն…
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը