Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որով վերջինս խորհուրդ էր տվել իրեն տխրել, քանի որ նավը, որը նա լքել է, իբրև չխորտակվեց։
Գրիգորյանը նշել է, որ չի հասկանում, թե ինչու է իր ժպիտը այսքան անհանգստացնում Սիմոնյանին․ «Ալեն Սիմոնյանը ասում է, թե ես նեղվել եմ, որ ՔՊ-ի նավը չի խորտակվել։ Ցանկանում եմ, որ նա հասկանա՝ ոչ ոք հավերժ չէ։ Ձեր նավը անպայման խորտակվելու է, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Արցախը կործանածների նավը չի կարող երկար դիմանալ»:






Բաց մի թողեք
Չշողոքորթել և ոչ մի պաշտոնյայի, նրանք թագավորներ չեն, այլ ժողովրդի ծառաներ…
Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով. Նարեկ Կարապետյան
Նույնիսկ Փաշինյանի գնալուց հետո շատերս իրար այլեւս չենք բարեւի