Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։
Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ասաց, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում․ «Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ զգուշացումներին` Նիկոլ Փաշինյանին…
Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել` չկա հետեւանք»։
Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-2020 թթ․, հետո կրկին նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվեցին։






Բաց մի թողեք
Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով
Նախընտրական ներկայացումների թատերաշրջանը հայտարարվում է բացված
Մերժել բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում