ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որ մանդատը ստացել է Դավիթ Առուշանյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո եւ հայտնի է ընդդիմությանն առանց «կոմպլեքսի» քլնգելու գրառումներով ու հայտարարություններով, երեկ ինքն է արժանացել թիմակիցների քննադատություններին։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ ասացին, որ ՔՊ-ում ոմանք զայրացել են բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նրա ունեցած ելույթից, որի մեծ մասը նվիրված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
ՔՊ-ում խուսափում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին «նախագահ» բառով դիմելուց, քանի որ «նրանք չեն ընտրվել, ուզուրպացրել են ժողովրդի քվեն» եւ այլն, իսկ նորաթուխ պատգամավորը Սերժ Սարգսյանի հասցեին վատ-վատ բաներ ասելիս առանձնակի առոգանությամբ կրկնում էր «նախագահ» բառը, ինչը զայրացրել է ՔՊ-ականներին:







Բաց մի թողեք
24 տարի բերդում անցկացնելուց հետո կրկին կալանավայրում է հայտնվել․ Լուսանկար
ՀԷՑ-ում կատարվողը բերելու է գների բարձրացման
Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով