Ստախոսության ու մանիպուլյացիայի ոլորտում Նիկոլն այսօր ինքն անգամ իրեն է գերազանցել:
Երբ «բացատրում» էր, թե ինչու է իր կառավարման շրջանում կրկնապատկվել մեր երկրի արտաքին պարտքը, ու՞ր են գնացել այդ միլիարդները, ասել է՝ զենք ենք առել: Մնացածը՝ տեսանյութում:
Արտաքին պարտք Հայաստանը վերցնում է բացառապես կնքված միջազգային վարկային պայմանագրեր/համաձայնագրերով: Պատկերավոր ասած, առանց թղթի, ֆինանսատու ոչ մի կազմակերպություն, կառույց կամ պետություն ո՛չ Հայաստանին ու ո՛չ որևէ այլ երկրի միլիոններ ու միլիարդներ պարտք չի տալիս:
Իսկ այդ պայմանագրերը վավերացվում են ԱԺ կողմից: Պարտադիր: Նախապես ՍԴ-ն տալիս է իր եզրակացությունը, հետո քննարկվում է ԱԺ համապատասխան երկու հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ լիագումար նիստում այդ պայմանագրերը քվեարկությամբ վավերացվում են: Բաց ու հրապարակային եղանակով, բոլորիս աչքի առաջ: Իսկ ԱԺ-ն շրջանցելով անհնար է ավելացնել պետության արտաքին պարտքը: Անգամ Նիկոլի կառավարության դեպքում:
Մի կողմ դնենք հանգամանքը, որ զենք գնելու համար Հայաստանին արտաքին ֆինանսատու կազմակերպություններն ու օտար պետությունները հազիվ թե վարկ/պարտք տային (հաշված բացառություններ նախկինում եղել են, այն էլ միայն ՌԴ-ի ուղղությամբ: Բայց սա լրիվ այլ թեմա է, ու Նիկոլի թվերին, գրեթե վստահ եմ, որ այդ մեխանիզմը չի կրկնվել):
Ախր, ԱԺ-ի կողմից վավերացված բոլոր այդ վարկային համաձայնագրերը ցանկացած լրագրող կարող է հանել, ուսումնասիրել ու պարզել, թե այդ ո՞ր մի վարկային պայմանագիրն է ուղղված եղել «զենք առնելուն»:
Սու՜տ, բայց է՞ս բոյի ու է՞ս լենքի:
Լավ, Նիկոլի հատուկենտ գրագետ ենթակաները չեն ամաչու՞մ:
Հ.Գ. Եթե ամենալավատեսների մտքով կանցնի, թե սուտ է խոսում, որ վախեցնի Հայաստանի հակառակորդներին, սխալվում եք: Այդ հակառակորդները չեն կարող չիմանալ, թե ԱԺ-ի կողմից վավերացվող վարկային պայմանագրերը ինչ նպատակի են ուղղված: Դրանք բաց ու հրապարակայիմ փաստաթղթեր են, որոնց կարող են ծանոթանալ բոլորը:
Սամվել Ֆարմանյանի էջից

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը