Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նախնական ամփոփ տվյալների, ստացել է 15 հազար 298 քվե:
Կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել և գրել.
«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,
Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»։

Բաց մի թողեք
Զինվորի մահվան դեպքի հանգամանքները չեմ կարող բարձրաձայնել, ընթանում է քննություն. ՊՆ փոխնախարար
ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիները կարող են տարհանվել Օմանի տարածքով. ԱԳՆ հայտարարությունը
Էս մարդու աղջիկը չպետք է մանկապարտեզում աշխատի. մնացել էր տնօրենի պապան գար, պահանջեր նշանակել. Տեսանյութ