Եվրամիությունն այսօրվանից խստացնում է իր վիզային քաղաքականությունը՝ հավանություն տալով առանց վիզային ռեժիմի երթեւեկի կասեցման մեխանիզմին։ Այս մաիսն տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի հայտարարությունից։
Համաձայն հաղորդման, վիզային ռեժիմի քաղաքականությունում իրականացվող փոփոխությունները թույլ կտան Միությանը ավելի արագ եւ վճռական կերպով արձագանքել իրավիճակներին, երբ առանց վիզային ռեժիմը կիրառվում է ոչ ըստ նշանակության, կամ հակասում է ԵՄ շահերին։
Ըստ այդմ, առանց վիզային ռեժիմի դադարեցումը երրորդ երկրների հետ կարող է իրականացվել այն դեպքում, երբ տարեկան կտրվածքով մուտքի խախտումները գերազանցում են նախորդ տարվա դեպքերի 30 տոկոսը։ Մինչ այս փոփոխությունը, այս ցուցանիշը պետք է կազմեր 50 տոկոս։
Նոր որոշումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի յոթին։

Բաց մի թողեք
Խորվաթիան պաշտպանում է Իրանի նկատմամբ ԵՄ «հստակ և միասնական» դիրքորոշումը
Իսպանիան մերժում է Իսրայելի մեղադրանքը՝ «Իրանի կողքին լինելու» և այլ բռնակալների հետ կապված
Ֆոն դեր Լեյենը կարծում է, որ կարող է Ֆրանսիայի գլխից վերև անցնել