Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։
Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։ Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։
Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատեւության բանաձեւը» թեմայով։
Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։ 2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարեւոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գեւորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը եւ փոխվարչապետները։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով