Սիրիայի Հոմս քաղաքում մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է սահմանվել՝ քաղաքի հարավում գտնվող Զեյդել գյուղում ամուսնական զույգի սպանությունից հետո, հայտարարել են նահանգի ներքին անվտանգության ուժերը։
Սիրիայի ներքին անվտանգության ուժերի հրամանատար Մերհեֆ ալ-Նաասանը Սիրիայի ներքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշել է, որ անվտանգության ուժերը կիրակի օրը հայտնաբերել են իրենց տանը սպանված զույգի մարմինները։
Կնոջ մարմինը այրվել է, իսկ հանցագործության վայրում հայտնաբերվել են կրոնական երանգներով գրաֆիտիներ, որոնք, իշխանությունների կարծիքով, կարող են վկայել տեղի բնակիչների միջև հակամարտություն հրահրելու փորձի մասին։

Բաց մի թողեք
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է. Լուսանկար
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ