Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։
Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






Բաց մի թողեք
«Մինչև հիմա սպասում ենք Սերգեյին, մնացինք հավերժ սպասելով». կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Դեկտեմբերի 2-ի աստղագուշակ․ Այն անհանգիստ օրերից մեկն է, երբ նույնիսկ ամենախոհեմ մարդիկ դժվարանում են պահպանել իրենց հանգստությունը