03/12/2025

2026 թ. սկզբին Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի ներմուծման լիակատար և մշտական ​​արգելք դեպի ԵՄ

2026 թվականի սկզբին Եվրահանձնաժողովը (ԵՀ) կառաջարկի ռուսական նավթի ներմուծման լիակատար և մշտական ​​արգելք դեպի Եվրամիություն, հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ նոր սահմանափակումները կնշանավորեն միության համար «էներգետիկ անկախության նոր դարաշրջանի սկիզբը»: ԵՄ երկրներն այժմ «անցում են հուսալի գործընկերներից մատակարարումների» և ավելացնում են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։

ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենն ասել է, որ ԵՀ-ն մտադիր է լիակատար արգելք սահմանել ռուսական նավթի գնումների վրա ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը:

Արգելքը գործնականում կվերաբերի միայն խողովակաշարային մատակարարումներին, քանի որ ԵՄ երկրների համար ռուսական նավթ գնելու արգելքն ուժի մեջ է 2022 թվականի վերջից՝ որպես պատժամիջոցների սահմանափակումների մաս: