76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով՝ աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքը ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդը արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր նա անցկացրել է կոշկակարի փոքրիկ բուդկայում՝ փորձելով պաշտպանվել ցրտից։ Վալերի Բարխուդարյանը ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։
Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի։
Մահապարտների կանանց խորհրդի նախագահը նշեց, որ իրենք խոր ցավ են ապրում, տեսնելով տղամարդու հետ կատարվող դեպքերը և դիմում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը լուծում ստանա։







Բաց մի թողեք
Արմավիրի մարզպետի բենզինի բաքը պայթել է մանկապարտեզի հարևանությամբ
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
Կաթողիկոսին հեռացնելու նոր ու սին տարբերակ են մոգոնել