«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց աջակցում եմ», «ՀԱԵ բարենորոգման օրակարգն անհնարին է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման», «Մենք պետք է այդ ճգնաժամը հանգուցալուծենք, բայց դա չի լինի, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ»… «Իմ օրակարգը բացառապես հոգեւոր է եւ օրինական», «Ես հերքում եմ, որ մտածում եմ որեւէ տեղապահի մասին», «Եթե ես կարծիք արտահայտեմ որեւէ թեկնածուի վերաբերյալ, կնշանակի՝ խախտում եմ սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին»:
Ձեր կարծիքով քանի՞ մարդու խոսքերն եմ վերեւում մեջբերել: Ցանկացած ադեկվատ մարդ կմտածի, որ դրանց հեղինակներն առնվազն 2 տարբեր մարդ են, ընդ որում` միանգամայն հակառակ հայացքներ ունեցող: Մեկը Եկեղեցու գործերին է միջամտում, չի հարգում եկեղեցի-պետություն տարանջատումը, մյուսը հարգում է օրենքն ու Սահմանադրությունը, Եկեղեցին` որպես ինքնուրույն կառույց:
Իրականում այս մտքերն արտասանել է նույն անձը` Նիկոլ Փաշինյանը, որի անձի երկվության հետ մենք առաջին անգամ չէ, որ բախվում ենք: Վերջին ճեպազրույցի ժամանակ արտաբերած այլ մտքեր էլ են խոսում անձի երկվության մասին:
Հարց են տալիս` Դուք հայտարարեցիք, որ կաթողիկոսն այլ երկրի գործակալ է, բայց դրա հետ կապված ոչ մի վարույթ իրավապահները չեն հարուցել, դա կնշանակի` ցանկացած մեկը կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել, եւ դա որեւէ հետեւանք չի ունենա:
Ի՞նչ է պատասխանում պետության թիվ մեկ պաշտոնյան:
Ասում է` ինչ-որ լրատվամիջոց թղթեր է հրապարակել, իրավապահները թող դրանք քննեն: Ասում է` կա նաեւ այլ պետության հետ հարաբերությունները չփչացնելու խնդիրը:
Այս մարդը կարծում է, որ իր հայտարարությամբ հարաբերություններ չի փչացնում, միայն վարույթով դրանք կփչանան:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը