Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռը 10 տիրադավ եպիսկոպոսների առաջնորդությամբ գրոհելու օրը, ինչպես տեսանք, գրոհայիններն աննախադեպ ագրեսիվ էին նաեւ լրագրողների նկատմամբ, շատերին հրմշտել են,ոմանց հարվածել, վիրավորել:
NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գեւորգյանը եւս մասնագիտական պարտականությունները կատարելիս մի քանի ցուցարարների հարձակմանն է ենթարկվել, հարվածներ են հասցրել նրան, վիրավորել, այս ամենը տեսագրվել է:
Անի Գեւորգյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Տեղեկացանք, որ վարույթ է հարուցվել, լրագրողը տուժող է ճանաչվել, մնում է հայտնաբերեն հրոսակներին։ Բնական է, որ չեն հայտնաբերի, ինչպես բազում դեպքերով, երբ տուժողները իշխանական չեն։



Բաց մի թողեք
Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան