12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտից

Լուվրի թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտի ընթացքում անվտանգության աշխատակիցները նկատել են գողերի ներթափանցումը, սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկել։

Այս մասին վկայում են France 2 հեռուստաալիքի հրապարակած  կադրերը։

Տեսագրություններում երևում է, թե ինչպես են սև համազգեստով անվտանգության մի քանի աշխատակիցներ նկատում առաջին կասկածյալին, որը պատուհանից մտնում է թանգարան և անցնում սրահներով։ Քիչ անց նրա հետևից ներս է մտնում երկրորդ տղամարդը՝ մոտոցիկլետի սաղավարտով և ձեռքին կտրող սարք։ Երկուսն էլ առանց խոչընդոտի շարժվում են դեպի զարդերի ցուցափեղկերն ու սկսում բացել դրանք՝ անտեսելով հսկիչների ներկայությունը։