Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Զրույցի ընթացքում վերահաստատվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա, և որ երկու երկրների ժողովուրդները կապված են պատմական, էթնիկական և կրոնական կապերով։
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ են հիշատակվել Իրանի նախագահի այցերը Ադրբեջան, պետությունների ղեկավարների միջև հանդիպումները և նրանց միջև կայացած արդյունավետ բանակցությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով Ադրբեջանի պատրաստակամությունը նպաստել լարվածության նվազեցմանը և ընդգծելով, որ իր երկիրն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով։

Բաց մի թողեք
Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան
Ալիևը «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»
Լավրովը ոգևորված է ընդդեմ ԵՄ-ի Թրամփի պահվածքից, ընդդեմ ՌԴ-ի՝ ոչ