Այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա Արման Ս.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

***
Հունվարի 31-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel», «BYD» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները. վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել «Porsche» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։


Բաց մի թողեք
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջ․ Լուսանկար
Տարեկան 65 մլն դրամ եկամուտ ունեցող Ղազարյան – Անդրեասյան ընտանիքը մի կերպ է ծայրը ծայրին հասցնում
Խարդախության նոր սխեմա՝ «աջակցության» անվան տակ․ կեղծ օգտատերերը թիրախավորում են արցախցիներին