Երևանում ձյան տեղումներից հետո բոլոր վարչական շրջաններում արձանագրվել են ասֆալտապատ ճանապարհների լուրջ խնդիրներ։
Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհածածկը քանդվել է, առաջացել են մեծ ու խորը փոսեր, որոնք վտանգ են ներկայացնում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Մասնավորապես, փոսեր նկատվում են ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ երկրորդային ու բակային ճանապարհներին։ Վարորդները նշում են, որ մի շարք հատվածներում մեքենաների համար դժվարացել է երթևեկությունը, ավելացել են անիվների, այլ տեխնիկական վնասների դեպքերը։
«Ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ: Շաբաթ և կիրակի օրերին կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները»,- անդրադառնալով թեմային հայտարարել է Տիգրան Ավինյանը:

Բաց մի թողեք
Հունգարիան պահանջում է ԵՄ-ից վերացնել ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցները
Իրանում աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ․ NYT. Լուսանկարներ
Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները