«Պետք է աչալուրջ լինենք դեղերի հարցում»:
Այս մասին 2025-ի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության մասին ահազանգերին:
«Դեղերի հետկանչի մեխանիզմը մեր գործունեության ռուտինային գործընթացներից է։ Մենք և դեղերի փորձագիտական կենտրոնը արտադրողների հետ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և ցանկացած ահազանգի կամ մտահոգության դեպքում տեսչական մարմնի հետ անցնում ենք օրենքով սահմանված ընթացակարգերը»,- նշել է նախարարը։
Ավանեսյանն ընդգծել է, որ առանց ավելորդ անհանգստություն պատճառելու պետք է ընդունել՝ ժամանակ առ ժամանակ լինում են դեղեր, որոնց հետկանչի վերաբերյալ որոշումներ են կայացվում, և դա նորմալ գործընթաց է. «Վերջերս բացել ենք Դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջովին նոր ու հագեցած լաբորատորիան։ Փորձաքննությունների առումով մենք լիարժեք ապահովված ենք և երաշխավորում ենք դեղերի անվտանգությունը»:

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին