Փետրվարի 12-ի առավոտյան ժամը 10․40-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին երթեւեկող «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ։
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ պատճառն այն է եղել, որ մալուխներով հենասյունը թեքված է եղել, այդ պատճառով մեծ բեռնատարները չեն կարողացել բախումից խուսափել եւ կտրել են լարերը։
Դեպքից հետո, ճանապարհին թափված կաբելների պատճառով, կարճ ժամանակով Հայաստան մտնող ավտոճանապարհը փակվել է, ավտոմեքենաների խցանում է առաջացել։ Վնասվել են նաեւ ինտերնետային կապն ապահովող կաբելները, դեպքից մոտ 2 ժամ անց ժամանել են ինտերնետային կապի մասնագետները, որ վերականգնեն կապը։

Բաց մի թողեք
Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները. ԱԺԲ
Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց, մինչև երբ կտևի հաշվարկը
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում