Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի նոր շենք է կառուցում։ Կապալառուն Իջեւանի «Խաչմիշշին» ՍՊԸ-ն է։
Հրապարակ թերթը գրել է․ Շինարարությունը սկսվել է 2025թ․ սեպտեմբերին, նախատեսված է այն ավարտել 2026թ․ հոկտեմբերին։ Մանկապարտեզը կառուցվում է Բաղանիսի դպրոցի շենքին հարակից տարածքում։ Այդ տարածքի դեմդիմաց Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերն են։ Այդ բարձունքից, հենակետերից 1990-ական թվականների սկզբին Բաղանիսը շատ է գնդակոծվել, հրետակոծվել, որոնց հետեւանքով Բաղանիսը բազում զոհեր ու վիրավորներ է ունեցել։
Հիմա մանկապարտեզի նոր շենքն Ադրբեջանի հենակետերից պաշտպանելու համար երկար, բարձր պատ են կառուցել։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել, ի՞նչ կարիք կար նման պաշտպանիչ մեծ պատ կառուցելու։ Հավելեմ, որ Բաղանիսի բնակիչները հավատում են Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությանը։ Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Բաղանիս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 300 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 76, «Հայաստան» դաշինքը՝ 20 քվե։

Բաց մի թողեք
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն անձի երկվությու՞ն ունի, թե՞ էվոլյուցիա է ապրել
Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն
Եթե մահացածները չեն ընտրում, ինչո՞ւ են ցուցակներում