Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։
Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։
Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։
Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։
Ասել են, որ իրենք այլեւս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել եւ ձեւացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման