13/02/2026

Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ

Փետրվարի 12-ի առավոտյան ժամը 10․40-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին երթեւեկող «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ։

Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ պատճառն այն է եղել, որ մալուխներով հենասյունը թեքված է եղել, այդ պատճառով մեծ բեռնատարները չեն կարողացել բախումից խուսափել եւ կտրել են լարերը։

Դեպքից հետո, ճանապարհին թափված կաբելների պատճառով, կարճ ժամանակով Հայաստան մտնող ավտոճանապարհը փակվել է, ավտոմեքենաների խցանում է առաջացել։ Վնասվել են նաեւ  ինտերնետային կապն ապահովող կաբելները, դեպքից մոտ 2 ժամ անց ժամանել են ինտերնետային կապի մասնագետները, որ վերականգնեն կապը։