Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հունվարի 30-ին որոշել է Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցում փաստացի բնակվող, 2018 թվականին ծնված Միխայիլ Կոնստանտինովիչ Կոնդրատեւին, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, վերցնել սկզբնական հաշվառման։
Հրապարակ թերթը գրել է․ Այդ որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Միխայիլի մայրը՝ 1982թ․ ծնված Ելենա Վալերեւնան, դատարանի վճռով դատապարտվել է 8 տարի ազատազրկման (դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2021թ․ սեպտեմբերի 15-ին)։ Իսկ երեխայի հայրն անհայտ է։
Միխայիլ Կոնդրատեւը Դիլիջանում ապրում է 1993թ․ ծնված Եկատերինա Դմիտրիեւնա Բայնովայի խնամքի տակ։
Նրան պահում, խնամում եւ դաստիարակում է մեկ այլ ռուս կին՝ Եկատերինա Բայնովան։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 10-ին համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանը որոշել է Դիլիջան քաղաքի բնակչուհի Եկատերինա Դմիտրիեւնա Բայնովային Միխայիլ Կոնստանտինովիչ Կոնդրատեւի խնամակալ նշանակել։
Նաեւ խնամակալին զգուշացվել է, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին պարտավոր է տեղեկացնել Դիլիջան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է