«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցավ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Իրավունք» թերթը գրում է. Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ, որպես արարողակարգային կանոն, դեսպանի ողջույնի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը: Մինչդեռ հանդիսավոր ընդունելությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց:
Հավանաբար, փոխնախարարը դեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի տպավորությունների տակ էր եւ չգիտեր, որ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությունից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում պետք է հայտարարեր. «Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ: Ավելին՝ Փաշինյանն ընդգծել է.
«Ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի, Միշուստինի հետ։ Մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ։ Մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի: Սա լինելու է մեր ռազմավարությունը»:


Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման