ԵՄ օրենսդրական փաթեթը, որը Ուկրաինային 2026-2027 թվականներին 90 միլիարդ եվրո վարկ կտրամադրի, վերջնականապես կհաստատի ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին։
Այս մասին հայտնել է «Եվրոպական պրավդան»՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետի։
«Մենք սպասում ենք, որ Ուկրաինային 2026 և 2027 թվականների ֆինանսական կարիքները հոգալու համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի վերջնական ընդունումը կկայանա փետրվարի 24-ին Ընդհանուր գործերի խորհրդի նիստում»,- նշել է դիվանագետը։
Նա պարզաբանել է, որ այս հարցը կներառվի Ընդհանուր գործերի խորհրդի փետրվարի 24-ի օրակարգում որպես չքննարկվող կետ։
Որոշման ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ պետությունների որակյալ մեծամասնությունը։
«Ուկրաինան այս անհրաժեշտ միջոցները կստանա արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում»,- հավելել է դիվանագետը։

Բաց մի թողեք
«Սա վերջին մարտն է, Փեհլևին վերադառնում է». Իրանում կրկին խիստ անհանգիստ է
«Վաշինգտոնին վասալներ պետք չեն, այլ ուժեղ գործընկերներ». Ռուբիոն` Եվրոպային
Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը. Լուսանկար