23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Աջափնյակում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Երեքի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։
Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է 10 տուժած։

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։