23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Աջափնյակ մետրոն դեռ չկա, բայց արդեն շրջակայքում փող շինելու մասին են մտածում

Երևանի Աջափնյակ մետրոյի կայարանի հարակից տարածքում անցկացվել է քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթ։

Նախավորակավորման փուլին մասնակցել են յոթ տեղական և միջազգային ընկերություններ, որոնցից երկուսը անցել են որակավորման փուլ։

Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի նախնական պահանջներ են ներկայացվել ընկերություններին՝ տեխնիկական առաջադրանքի շրջանակներում։

Պատասխանն այն էր, որ մասնակիցները պետք է առաջարկեն հայեցակարգային լուծումներ սահմանված տարածքի համար՝ ընդգրկելով ինչպես քաղաքաշինական դիզայնը, այնպես էլ ներդրումային ծրագրի, բիզնես քեյսի և ֆինանսական հաշվարկների մշակում, ինչը թույլ կտա ձևավորել ներդրումային փաթեթ՝ հողի արժեքի, վերլուծությունների և ներդրումային մոդելի հիման վրա։