23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:

Այս մասին տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս կալանավորվել է: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր:

Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր: Դեպքի առնչությամբ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կարճ ժամանակում կրակոցի հեղինակը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին:

Հանցագործության համար կասկածվող անձը եղել էր ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել էր իր անունով հաշվառված որսորդական հրազենով, մանրամասնել էին ՆԳՆ-ից:

Shamshyan.com-ը հայտնել էր, որ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին Hongqi մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր Nissan մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30-40 մետր հեռավորությունից կրակոց էր արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել փախուստի։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել:

Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ Shamshyan.com-ի՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել էր Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է: Վիճաբանությունը, մեզ հասած տեղեկություններով, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է: