23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Թրամփի կեցավայրի մոտ մարդու են գնդակահարել

Անցյալ գիշեր ոստիկանությունը մի տղամարդու է գնդակահարել այն բանից հետո, երբ նա առանց համապատասխան թույլտվության ներթափանցել է նախագահ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կեցավայր։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, ըստ Reuters-ի փոխանցման։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին գիշերը 1:30-ին, ըստ տեղի ժամանակի։ Հայտնի է, որ գնդակահարված տղամարդը եղել է քսան տարեկան։ Ինքնությունը չի բացահայտվում։ Նա հայտնաբերվել է կեցավայրի հյուսիսային դարպասների մոտ։

Նրա մոտ եղել են արգելված իրեր։ Սկզբնապես ոստիկանության շերիֆն ու Գաղտնի ծառայության գործակալները նրա հետ փորձել են խոսել, հետո, երբ այն վերածվել է դիմակայության, լիկվիդացրել են տղամարդուն։

Գաղտնի ծառայության գործակալներից կամ ոստիկաններից որեւէ մեկը չի տուժել։ Հայտնի է նաեւ, որ այդ ժամանակ կեցավայրում որեւէ մեկը չի եղել։