Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը գլուխ չի խոնարհի մեծ տերությունների առաջ՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների ընթացքում։
Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։
«Մեծ տերությունները հերթ են կանգնել, որպեսզի ստիպեն մեզ գլուխ խոնարհել, իսկ մենք գլուխ չենք խոնարհի, չնայած բոլոր խնդիրներին, որոնք մեզ համար հարուցում են նրանք»,- ասել է նախագահ Փեզեշկիանը։
Նա նաեւ ասել է, որ չնայած առկա խնդիրներին պետք է ազգային միասնականությամբ համախմբվել եւ հրաժարվել տարաձայնություններից։

Բաց մի թողեք
Իրանը կարող է հրամայել իր պրոքսիներին հարձակվել արտասահմանում ԱՄՆ-ի թիրախների վրա․ NYT
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր չեն կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ
Ռուսաստանի կողմից Ուկրաինային 50 հրթիռով հարվածելու հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել