28/02/2026

EU – Armenia

Արտառոց դեպք՝ Երևանում, թիվ 82 դպրnցում 13-ամյա տղան վայր է գցել համադաuարանցnւն, hարվածել

Փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիր բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ում ծնողը հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում դասընկերներն են ծեծի ենթարկել նրան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի 40-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։