Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը: Եթե փորձեն «անառակ որդու» պես վերադառնալ Վեհափառի գիրկը, կհայտնվեն իշխանական գիլյոտինի տակ:
Իսկ այս անարգված, ամոթալի կարգավիճակում չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, թեմի առաջնորդի գործառույթներն իրականացնել։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա:
Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։

Բաց մի թողեք
Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը
ԿԿ կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը
Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն