12/08/2026

EU – Armenia

Ուղիղ․ Ակցիա` ի պաշտպանության Ավետիք Չալաբյանի. Տեսանյութ

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի աջակիցները Երևանում ակցիա են անցկացրել՝ պահանջելով նրա ազատ արձակումը։

Ակցիայի ընթացքում «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ այս տարի երիտասարդության միջազգային օրը տոնելու փոխարեն անհրաժեշտ է խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում երիտասարդների ապագան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանի որ, իր խոսքով, սահմանափակվում է խոսքի ազատությունը, իսկ քաղաքական դաշտում իշխանությունը փորձում է գերիշխող դիրք պահպանել։

Սողոմոնյանը նշել է, որ ակցիայի ժամանակ նախատեսված խոսափողի մոտ կարող էր լինել նաև Ավետիք Չալաբյանը և իր տեսակետը ներկայացնել, սակայն ներկայում նա գտնվում է կալանքի տակ։

«Հայաքվե»-ի անդամի խոսքով՝ Չալաբյանի բացակայությունն ու լռեցված խոսափողը, իր գնահատմամբ, խորհրդանշում են այն իրավիճակը, որում այսօր գտնվում է երկրի քաղաքական և հասարակական կյանքը։