«Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված և լքված նորածինը, վստահաբար, ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում»:
Այս մասին ասել է «Արմենիա» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը:
Բժշկի խոսքով՝ եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի վերականգնումը կտևի 20-22 օր, որի ավարտից հետո երեխան կտեղափոխվի մանկատուն։
Ըստ Ջերջերյանի՝ երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30-ի, գրանցվել է հիպոթերմիա, որը կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։
Ըստ պրոտոկոլի՝ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել ջերմաստիճանը, իսկ հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է:
Բժշկի խոսքով՝ երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։
Ջերջերյանը, անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին ու թթվածնային ապարատի առկայությանը, նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։
«Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2-4 օր տևի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա եղել էր թիթեղների տակ։
ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։
Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր հայտնել՝ նշելով, թե երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն՝ այնպես է դրված եղել, որ գտնվի:
Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։
«Ժամը երեկոյան 8:40 եմ երեխային գտել։ Մեր բնակիչներից մարդ կար, մոտեցավ, ասեց՝ ձեն ա գալիս, ոնց որ շուն է կամ երեխայի ձայն է գալիս։ Ասի՝ գնանք, նայենք։ Հենց տեղում անմիջապես զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի, կռացա, ադյալը բացեցի, տեսնեմ երեխա է։ Գրկել եմ անմիջապես ու զանգել եմ շտապօգնություն, որը 5 րոպեում եկել է, եկել է նաև ոստիկանությունը»,- պատմել է Նարեկը։
Նա հիվանդանոց է գնացել երեխային տեսակցելու. «Մարդ, որ իր կյանքում երեխա է գտնում, դա ոնց որ բախտի բան է։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրենով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն եմ անելու։ Հուսով եմ՝ իր որոշած անունը չեն մերժի։ Հիմա սոցիալական ցանցում բոլորը գրում են՝ էդ երեխային տվեք ինձ պահեմ, գիտեն, թե երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահի։ Բայց չգիտեն, որ երեխան հաստատ գնալու է մանկատուն այստեղից հետո, հետագան ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա։ Այն, որ սադիստ մոր ձեռը չի ընկնի, հաստատ է։ Ես մորը չեմ ճանաչում»։
Նա նկատել է, որ երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն՝ այնպես է դրված եղել, որ գտնվի. «Երեխան խնամված չէր։ Ոնց որ բժիշկն է ասում, ես էլ եմ ասում, որ այդ երեխան իրոք ծնված է եղել երեկ, որից արյան հոտը գալիս էր»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա եղել էր թիթեղների տակ։
ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։
Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ օգոստոսի 10-ին հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։
Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք՝ նորածինը հայտնաբերվել էր Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բաց մի թողեք
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված Volkswagen-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային. Լուսանկար
Պարզվել է Երևանի Գայի պողոտա – Բաղյան փողոցի խաչմերուկում «Kia»-ի (Վիշկա) և «Hongqi»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը