«Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անհնար է: Դրանք չեն կարող վերականգնվել, քանի դեռ Մոսկվան չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Քանի դեռ Ռուսաստանը ճանաչում է վրացական տարածքների «անկախությունը», դիվանագիտական հարաբերությունները չեն կարող վերականգնվել»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա նշել է, որ Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումն է։
«Մենք հույս ունենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Հակամարտության խաղաղ կարգավորումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – հավելել է նա։
Այնուամենայնիվ, վարչապետը հրաժարվել է Ռուսաստանին թշնամի անվանելուց։


Բաց մի թողեք
Ռումինիան առաջարկում է ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերը հոգալ պետական բյուջեից
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա
Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև