ՔՊ-ական պատգամավոր, կուսակցության 50-յակի մեջ մտած Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
Թե ինչն է պատճառը, Դանիելյանը չի նշել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ վարչության որոշմամբ՝ իր թեկնածությունը չեղարկվել է:
«Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու:
Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչև իմ պաշտոնավարման ավարտը»,- գրել է պատգամավորը:

Բաց մի թողեք
Թուրքիայում էլ շնորհավորեցին Փաշինյանին
Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին
ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը