Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում։
Թռիչքները որոշ ժամանակով հետաձգվել են, այդ թվում՝ FlyDubai-ի Դուբայ-Երևանը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է իրանական հրթիռը հարվածում Դուբայի օդանավակայանին։
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, կապը կրում է մշտական բնույթ։
Ինչպես հայտնել է ԱԳ նախարարությունը, նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։
Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։

Բաց մի թողեք
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով
Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին