Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների ուղեկցությամբ շրջում է Աշտարակ քաղաքում։
Փաշինյանը դժգոհեց, որ ուր գնում է նույն մարդիկ են, որոնց արդեն բարևել է։
Սակայն հասկանալով, որ փչացնում է մասսովկայի ողջ իմաստը, խոսքն արագ փոխեց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Արագածոտնի և Շիրակի մարզեր:
Աշտարակում, ի թիվս այլ քաղաքացիների, վարչապետը հանդիպել է նաև գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հորը։
«Ես իրեն շնորհակալ եմ համբերատարության համար։ Ոչ ոք չէր հավատում, բայց մենք իրար հետ հավատում էինք, և նա վերադարձավ»,- ասաց վարչապետը։
Դավթի հայրը շնորհակալություն հայտնեցին բոլորին՝ նկատելով․ «Ինձ ասեցիք՝ կբերեք որդուս ու բերեցիք, շնորհակալ եմ։ Աստված մեծ է, լավ է լինելու, շատ սիրեք իրար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Արագածոտնի և Շիրակի մարզեր:
Մեր տեղեկություններով՝ նրանք մտադիր են հանդիպում ունենալ գյումրեցիների հետ, ինչպես նաև շրջել քաղաքում։
Թերևս հենց այս այցով է պայմանավորված այն, որ այս պահին Գյումրիում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Քաղաքի տարբեր հատվածներում նկատվում է ուժեղացված ոստիկանական հսկողություն։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի են տեղափոխվել նաև այլ մարզերի ոստիկաններ։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ քաղաք են բերվել ոստիկանության ծառայողներ նաև Արմավիրի մարզից։
Նշենք նաև, որ մեր հավաստի տեղեկություններով` ՔՊ֊ականների հիմնական կանգառը Արթիկն ու Մարալիկն են, որտեղ ՔՊ֊ական համայնքապետները պատրաստված սպասում են իրենց թիմակիցներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ-ականները որոշել են մարզկենտրոն Գյումրի մտնել, եթե միայն ավելորդ ժամանակ ունենան։
Մեր տեսեկություններով՝ վստահ չեն, որ արժի Գյումրի մտնել, չգիեն ինչ հյուրընկալության կարժանան։


Բաց մի թողեք
Չենք ճանաչում ընտրությունների արդյունքները. ԱԺԲ
Որ ուժերն են դիմել վերահաշվարկի համար․ ժամկետն ավարտվեց, մինչև երբ կտևի հաշվարկը
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում