Իրանը ավարտին է հասցնում Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակից երկրներին պատկանող տանկերների և առևտրային նավերի համար «անվտանգության վճար» սահմանելու ծրագրերը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրի։
«Մենք տիրապետում ենք նավթի համաշխարհային գների լծակներին, և ԱՄՆ-ն ստիպված կլինի երկար սպասել, մինչև մենք քայլեր ձեռնարկենք գների կարգավորման համար։ Էներգետիկ շուկաները դարձել են անկայուն, և մենք կշարունակենք պայքարել, մինչև Թրամփը չընդունի իր պարտությունը», – հրատարակությանն ասել է իրանական աղբյուրը։
Դոնալդ Թրամփը նախկինում խոստացել էր ԱՄՆ ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում տանկերներին ուղեկցելու համար։ Այս ծովային միջանցքը, որը հարավ-արևմուտքում Պարսից ծոցը կապում է հարավ-արևելքում Օմանի ծոցի հետ, տեղափոխում է աշխարհի նավթի և գազի պաշարների մոտ 20%-ը։

Բաց մի թողեք
ԵՄ նախարարները նավթի պաշարները դիտարկում են որպես էներգակիրների գների և գնաճի զսպման միջոց
Հունգարիան պահանջում է ԵՄ-ից վերացնել ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցները
ԵՄ խորհրդարանը պատրաստ է հաստատել արտաքսման օրինագիծը …