Իսրայելը Միացյալ Նահանգների աջակցությամբ կարող է նախապատրաստել Իրանի նորընտիր Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ոչնչացման տարբերակները։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը, հավելելով, որ կրտսեր Խամենեին այն գործիչներից է, ով զիջումների պատրաստ չէ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդման, իր խորհրդականներին հայտարարել է, որ աջակցում է կրտսեր Խամենեիին ոչնչացնելու գաղափարը, եթե հանկարծ պարզվի, որ նա էլ անզիջում գծի կողմնակից է։
Թրամփը ցանկանում է, որ նոր առաջնորդի օրոք Իրանը հրաժարվի միջուկային նախագծից։ Կրտսեր Խամենեիին Միացյալ Նահանգներում համարում են կոշտ քաղաքական գործիչ եւ հույս չունեն, որ նա կհրաժարվի Իրանը միջուկային զենքով օժտելու գաղափարից։

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Ինչո՞ւ Թրամփը նորից սկսեց պատերազմը Իրանի դեմ
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»