17/04/2026

EU – Armenia

1 տարեկան երեխայի հանդեպ խnրթ մnր կողմից բռնnւթյnւնը եղել է պարբերաբար․ մանրամասներ

Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործության։

Այս մասին հայտնեցին դատախազությունից։

«Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի վիճակը ծայրահեղ ծանր է։