Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է։
Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել էր, սակայն վիճակը շարունակում էր մնալ ծանր:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել էր, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:

Բաց մի թողեք
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը»
Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է