Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Բաց մի թողեք
Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Քարտեզներ
Մետրոյի միջադեպը պատահակա՞ն չէր
Վթար-հրդեհ՝ Արագածոտնում, «Nissan Tiida»-ն հայտնվել է դաշտում ու բռնկվել, վիրավnրներ կան. Լուսանկար