Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության՝ 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։
Փաստ թերթը գրել է․ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացի ապահովման շրջանակներում կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշմամբ ստեղծվել է առողջության ապահովման պետական հիմնադրամ՝ վերապահելով առողջապահության ոլորտում կառավարման բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերով նախանշվող միջոցառումներին համապատասխան գործառույթներ, ինչը էականորեն նպաստում է առողջապահական համակարգում կառավարման (այդ թվում՝ ֆինանսական) արդյունավետության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը:
Հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) գործունեությունը: Հաշվի առնելով, որ փոփոխությունները կատարվում են Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին զուգահեռ, նախագծերով նախատեսվում է որպես դրանց ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել Առողջապահության նախարարության ՊԱԳ գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կողմից ՊԱԳ և Առողջության ապահովման պետական հիմնադրամի միջև հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելու վերաբերյալ համապատասխան ակտի ստորագրման օրվան հաջորդող օրը:
ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ առաջարկվում է վերջինիս ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դադարեցման արդյունքում դեռևս նախատեսվում են ծախսեր, մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրման, ինչպես նաև վերջնահաշվարկների համար: Ներկայումս նշված ծախսերը հնարավոր չէ կանխատեսել, քանի որ հստակեցված չեն:
Առաջարկվում է նվազեցումները իրականացնել ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված բոլոր գործողությունները իրականացնելուց հետո: Բացի այդ, առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների համար աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների մասով տարեկան ծախսը կազմում է 30,1 մլն դրամ:

Բաց մի թողեք
Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է․ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել պшտերազմի․ Արաղչի
Թերթերից խլում են վերջին շունչը. նախագիծն ընդունվեց
Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր