ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն պատգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել՝ ԿԸՀ դիմելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքեւ գտնվողներից շատերը կամուկացի մեջ են՝ դիմե՞լ, թե՞ չդիմել։ Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել պատգամավորական մանդատի, ուստի մտածում են՝ արժե՞ ընդգրկվել ցուցակում։
Ընդ որում, խոսքը գործող որոշ պատգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։

Բաց մի թողեք
Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է․ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել պшտերազմի․ Արաղչի
Թերթերից խլում են վերջին շունչը. նախագիծն ընդունվեց
Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր