Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրեւ իշխանության բարի կամքի դրսեւորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։
Մեր աղբյուրներն ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում՝ եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, մեր աղբյուրն իր վարկածն ունի։
Նրա կարծիքով՝ Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում, եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են, ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ՔՊ-ին ընտրեն։
Սակայն մեզ ասացին, որ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են եւ ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում։

Բաց մի թողեք
Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է․ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել պшտերազմի․ Արաղչի
Թերթերից խլում են վերջին շունչը. նախագիծն ընդունվեց
Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր