«Կանազ» մշակույթի տանը իրականացվում է հրդեհաշիջման աշխատանք։ Դեպքի վայրում 13 մարտական հաշվարկ է աշխատել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ փրկարարներին հաջողվել է կանխել է կրակի տարածումը դեպի մոտակա բնակելի շենքեր։ Հարակից հատվածների բնակիչները տարհանվել են։
Ըստ Սարգսյանի, հրդեհի պատճառների մասին այս պահին խոսելը դեռ վաղ է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։

Բաց մի թողեք
ՔՊ-ն սառեցնում է ԵՄ անդամակցության օրենքը. Տեսանյութ
Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել․ Տեսանյութ
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ