26/03/2026

EU – Armenia

ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում «գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները, պարզվում է՝ ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ ասացին, որ իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելություն՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, Սոթքի հանքի աշխատանքները կաթվածահար են արել, եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոյչայի՝ Սեւանի ափին իր հանգրվանելու մասին։

Փոխարենը, ըստ մեր զրուցակցի, խայտառակ վատ վերաբերմունքի են արժանացել Լոռվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն «ուրախ ավտոբուսի» ուղեւորներից է եւ ներՔՊ-ական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։