17/04/2026

EU – Armenia

Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ

«ՔՊ մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։

«Իրավունք» թերթը գրում է. Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզային ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ՝ հասկանալու, թե ով` ով է տեղում։

Ով է «կուռացիա» անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատուն։ Այս տեղեկությունները հավաքագրելը տեղի մարզային ՔՊ-ականներին հանձնարարվել է մարզպետարաններից։